Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Հայկ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է sport.news.am-ը։
Հայ գրոսմայստերը 8 միավորով գրավել է առաջին տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը երկրորդն էր՝ 7.5 միավոր:
Մարտիրոսյանն իր անհատական վարկանիշը բարելավել է 10 կետով, իսկ Սարգսյանը՝ 6:
Մրցաշարին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ:



