Tuesday, October 6, 2026

Փոփոխություններ՝ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում

2020 թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի  թեստը հանձնելու գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ըստ վերոնշյալ որոշման`

Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։

Եթե առկա չէ COVID-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռավար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների դեպքում՝ լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Եթե վերը նշված սահմանված ձևի սերտիֆիկատ առկա չէ և  հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը.ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի` BBC գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։