Monday, October 5, 2026

«Պարոնայք սպաներ»․ երբ Արսեն Սաֆարյանը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով (տեսանյութ)

Երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանի հետ առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուց հետո, առանց վարանելու, մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու գործին իր բաժին ուժը հասցնելու համար։ Ինչպես հայտնում է yerkir.am-ը, թեև Արսենը  ֆեյսբուքյան էջում իր մարտական առօրյայի մասին ոչինչ չի հրապարակում, սակայն նրա զինակից ընկերներն այդ հարցում ավելի շռայլ են։

Օգտատեր Աշոտ Ամիրյանը, որը, հավանաբար Արսենի զինակից ընկերներից է, իր էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկ ամսից ավելի, ծանր պատերազմին զուգահեռ, հերթափոխի ժամանակ Արսենը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով, և «Պարոնայք սպաներ» երգն արդեն հնչում է ավելի խրոխտ ու մարտական։ Հենց այդ ու մի քանի այլ ռազմահայրենասիրական ոգով կատարումներով էլ, հավանաբար,  լիցքավորում է բեմը պատերազմի դաշտով փոխարինած երգիչը զինակից ընկերներին՝ կրկին առաջնագիծ վերադառնալու համար։

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

Տեղի ունեցավ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գրքի շնորհանդեսը

Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Մի զինվորի պատմություն․Աբիգ Մարգարյան

Մա՜մ , ես ուժեղ եմ , բայց էսքանն արդեն շատ է

Դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի

Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր

Հրամանատարն իր լեռներում է…

Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը