Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Այս առիթով «Միասին» համահայկական հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Շենգավիթի Տարեցների ցերեկային կենտրոնի 17 շահառուների ուխտագնացությունը Արագածոտնի մարզի Սուրբ Գևորգ, Հովհաննավանք և Սաղմոսավանք եկեղեցիներ:
Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը օրհնության կարգ կատարեց, ապա միասին աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և մեր զինվորների անփորձանք ծառայության համար:
Կենտրոնի շահառուներն իրենց ազգային-հայրենասիրական երգերի դասն անցկացրեցին Սաղմոսավանքի բակում՝ երգի ուսուցչուհի Գոհար Հարությունյանի գլխավորությամբ:
Միասին ՀԿ/Miasin NGO-ի կողմից վերջինիս նվիրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններից «Հայը և իր երգը» ժողովածուն՝ երգչախմբի հոգևոր կատարումները համալրելու նպատակով:
Շնորհակալություն Summerandsun զբոսաշրջային գործակալությանը համագործակցության և էքսկուրսավար Մերի Ուռուսյանի ներկայությունն ապահովելու համար, ով տարեցների ժամանցը հագեցած ու հետաքրքիր դարձրեց:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here