Tuesday, November 24, 2026

Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը մարտի 11-ին ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրու հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար: Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև «Թումո»-ի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Ինչպես «Միասին»-ին տեղեկացրին «Թումո»-ից, ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

institut lyfe paul bocuse 2 - Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

Նկարը՝ Lyfe ֆրանսիական դպրոցից

Ըստ աղբյուրի՝ ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

img 8842 - Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի «Թումո» ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ»,- նշում է Մարի Լու Փափազյանը:

Նշվում է, որ դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրու տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրուն իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում «Թումո»-ին և Գյումրու քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», – նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

unnamed (1).png (1.74 MB)

«Թումո»-ի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Գյումրու հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը «Թումո»-ի կողմից կվերակառուցվի և կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.

  • կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար
  • առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում
  • ռեստորաններ
  • արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ
  • փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք։

Նշվում է նաև, որ նմանատիպ կենտրոններ արդեն գործում են Բարսելոնայում, Հռոմում, Լիսաբոնում, Ռոտերդամում, Տիրանայում և աշխարհի մի շարք այլ անկյուններում: Իրենց արդյունավետությունն ապացուցած այսպիսի վայրերից ոգեշնչվելով՝ Գյումրու կենտրոնը կմիավորի միջազգային լավագույն փորձն ու Թումոյի հեղինակային կրթական ծրագիրը:

gyumri market 04 - Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում
gyumri market 03 - Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

Կենտրոնի կառուցման աշխատանքները ստանձնող թիմի ընտրության համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Գալով ապրիլի 24-ին Հայաստան, դուք կօգնեք պահպանել մեր պետականությունը․Ռ․Հովհաննիսյան

Ապրիլի 24-ին եկեք Երևան, հայաստանցիների հետ միասին հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․կոչ սփյուռքահայերին

Իմ Հայաստանի մի փոքր պատմությունը

Miasin.am-ը ներկայացնում է բելգիացի Ղնեյի ակնարկը, որը Հայաստանի և հայ ազգի հանդեպ տածած իր սիրո դրսևորումն է

Հայաստանը կներառվի՞ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում

Պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։