«Արդյունավետ երեկո` «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- գրել է Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում` մեկնաբանելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Կլուժի» դեմ խաղում տարած հաղթանակը:



