Աշխարհասփյուռ հայերը շարունակում են միանալ համահայկական շարժմանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Հարութ և Սիլվիա Ստամբուլյանները մեկ միլիոն դոլար են նվիրաբերել համազգային մոբիլիզացիային:
Ստամբուլյան ամուսինները Հայրենիքին աջակցում են տարիներ շարունակ և միշտ կանգնած են եղել ժողովրդի կողքին։
Շնորհակալ ենք նվիրատվության և Հայաստանին շարունակական աջակցության համար։
Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝




