ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին։ Այդ մասին ասված է ԱՄՆ նորընտիր նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ։
Բայդենի քարոզարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո՝ Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։

Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:
ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամլո քարտուղարի պաշտոնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here