Tuesday, October 6, 2026

Կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի փետրվար 4–7-ը տեղի ունեցավ Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման(ՀԵՀԵՄ) Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով ֆորումը համախմբել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, ինչպես նաև Հարավային Ռուսաստանի թեմերի և ԱՊՀ այլ երկրների շուրջ հինգ տասնյակ ակտիվիստ երիտասարդների:

Ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հյուընկալ թեմի առաջնորդ   Գերաշնորհ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանն ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնաբեր ուղերձն ուղղված երիտասարդներին։ Հնչեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձը, իսկ Թեմակալ Առաջնորդի բարիգալստյան խոսքից հետո ծրագրային մասի բացումը ազդարարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Երիտասարդական   աշխատանքի  փորձագետ,  ՀԵՀԵՄ  գրասենյակի   Հասարակական  կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը ներկայացրեց ֆորումի հիմնական անելիքները:

«Երիտասարդը նվեր է Եկեղեցուն, և Եկեղեցին նվեր է երիտասարդին» բանախոսությամբ հանդես եկավ Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, տարածաշրջանային կառուցվածքին  և փոփոխություններին, ներքին և արտաքին համագործակցություններին, ինչպես նաև հոգևոր–երիտասարդական ծրագրերին։ Անգելինա Ալեքսանյանն իր հերթին անդրադարձավ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի էությանը, նպատակներին և խնդիրներին:

Ֆորումը հարուստ էր թրեյնինգներով և աշխատարաններով։  «World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկած աշխատարաններում երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին առկա խնդիրները, կատարեցին երիտասարդական կարիքների գնահատում, ապա քննարկեցին դրանց լուծման ուղիները՝ ներկայացնելով իրենց առաջարկները։ Բոլոր արձանագրությունները ենթակա են մշակման՝ հետագայում վերածվելով ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի։

«Աստվածաշունչը և երիտասարդը» թեմայով բանախոսեց Մինվոդիի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Սահակյանը։

«Գաղափարի գեներացում. ծրագրի ստեղծում»  դասընթացի շրջանակներում խոսվեց երիտասարդական ծրագրերի, կենսունակ գաղափարների գեներացման և դրանց իրականացման  եղանակների մասին։

Համաժողովականները  Կիսլովոդսկի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին ՝ մատուցված ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի։ Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի Հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգելույս Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի։

Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր ու մասնակցության վկայականներ, ինչպես նաև՝ «Երիտասարդի աղոթագիրք» ու «Հայրապետական խոսքեր եւ պատգամներ հայ երիտասարդին» գրքույկները։ Երիտասարդները պայմանավորվեցին հանդիպել Հայրենիքում՝ հուլիսի 6–10-ը տեղի ունենալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում:

ՀԵՀԵՄ-ն ունի ութ տարածաշրջան՝ Հայաստան, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները եկեղեցասեր երիտասարդներին հնարավորություն են ընձեռում համատեղ գնահատելու երիտասարդների կարիքները, սահմանելու քրիստոնեական երիտասարդական աշխատանքի ձևերը և մշակելու տեղի երիտասարդությանը հոգևոր–եկեղեցական կյանքին ներգրավելու մեխանիզմները։ Տարածաշրջանային ֆորումները երիտասարդների համար նաև միմյանց ավելի լավ ճանաչելու, միասին աշխատելու, փորձի փոխանակման, երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ են և միջթեմական ամուր կապերի հաստատման կենսունակ գործիք։    

 ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ
www.hehem.am  

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...