Sunday, August 30, 2026

Կայացավ երկրորդ Ատենապետաց ժողովը՝ ՀԵՀԵՄ ԿԳ նախաձեռնությամբ

Չնայած Կորոնավիրուսի համաճարակին, պատերազմյան և հետպատերազմյան դժվարություններին՝ անցնող շրջանը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) համար հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով և ծրագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ գործունեությունը վերաշխուժացման փուլ է թևակոխում՝ համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի կյանքի կոչումով: Հենց դրան էր միտված երկրորդ Ատենապետաց ժողովը, որ տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերի 20-ին՝ ՀԵՀԵՄ ԿԳ նախաձեռնությամբ, հեռավար ձևաչափով:

Ատենապետաց աշխատաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նվիրապետական աթոռներից Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զաքեոս Ծայրագույն Վարդապետ Օհանյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության հետևյալ թեմակալ առաջնորդները՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Հանդիպմանը մասնակցեցին հայաստանյան և աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից շուրջ 7 տասնյակ երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։ Աշխատաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը և աղոթեցին գերիների շուտափույթ արձակման համար։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։ Ի մասնավորի, Սրբազանը ներկաների անունից իր որդիական երախտիքի խոսքը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀԵՀԵՄ-ի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածու վերաբերմունքի և ուշադրության համար։

Ժողովը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Հայր Թովման անդրադարձավ 2022 թ․-ին կայանալիք ՀԵՀԵՄ Տարածաշրջանային ժողովներին և ընթացիկ կազմակերպչական հարցերին:

Յուրաքանչյուր թեմ հնարավորություն ունեցավ հակիրճ ներկայացնելու իրենց թեմում իրականացված և նախատեսվելիք երիտասարդական հիմնական ծրագրերը:

Օրակարգային հարցերից էին նաև 2022թ. հուլիսի 6-10 կայանալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մանրամասները։ Ուխտագնացությունը ՀԵՀԵՄ-ի Հայաստան-Սփյուռք կամուրջ նշանակության ամրապնդմանն է ուղղված: Այն աշխարհասփյուռ հայ երիտասարդների աղոթքի համախմբում է լինելու, ինչպես նաև՝ հայրենակերտումին նվիրված ծրագրային քննարկումների կամ արդեն որոշված ծրագրերի իրականացման մեկնարկ։ Ըստ այդմ, թեմերը  ողջ եկող տարվա ընթացքում՝ թե՛ ՀԵՀԵՄ ութ տարածաշրջաններում կայանալիք ժողովների ժամանակ և թե՛ ուխտագնացության ընթացքում  պետք է գեներացնեն, մշակեն և ապա կյանքի կոչեն հայրենակերտումի տարբեր ծրագրեր՝ իրենց մասնակցությունը բերելով հայրենիքի զորացմանը։ Գրասենյակի՝ ուխտագնացության ծրագրային մասի պատասխանատուները ներկայացրեցին 2022թ. հուլիսի 6-10 նախատեսվող համահայկական ուխտագնացությանն առնչվող կազմակերպչական հարցերը։

Մասնակից երիտասարդներն առաջարկեցին 2022 թվականին համահայկական երեք ուխտագնացություն կազմակերպել՝ դեպի Երուսաղեմ՝ ամբողջ աշխարհից հավաքվելով Հայրենիքում և մեկնելով Երուսաղեմ, Մյուռոնօրհնության շրջանակներում և Մայր Տաճարի վերաօծման կապակցությամբ համահայկական ուխտագնացություններ՝ դեպի Սուրբ Էջմիածին: Ինչպես նաև դրամահավաք կազմակերպել Մայր Տաճարի նորոգության առիթով և իրականացնել առցանց դասախոսությունների շարք։

Ատենապետաց ժողովն ավարտվեց աղոթքով։ Ամփոփելով աշխատանքները՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն առաջարկեց հունվարին՝ Տարածաշրջանային ժողովներին ընդառաջ, նույնպես կազմակեպել Ատենապետաց ժողով։

 

ՀԵՀԵՄ-ը համաթեմական կառույց է, գործում է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ երիտասարդական միություններին, կազմակերպում է համաթեմական, տարածաշրջանային, համահայկական, միջտարածաշրջանային, միջթեմական, ինչպես նաև տեղական ծրագրեր։

Հաստատման օրվանից ՀԵՀԵՄ-ը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելություն՝ ի հարատեւություն հայ ինքնության և ի զորացումն հայրենիքի:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

Բացահայտելով Աբու Դաբին․ Adventures Tour Operator-ի հետ

Արաբական միացյալ էմիրությունները դինամիկ ու շարունակաբար զարգացող երկիր է։  Թեև այս երկրի մայրաքաղաքն Աբու Դաբին է, տուրիստական հոսքերը հաճախ են ուղղվում դեպի Դուբայ։ Այսօր...

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...