Saturday, October 3, 2026

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է էթնիկ առճակատումից. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար,  այլ էթնիկ առճակատումից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- հայտնել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ իրենց մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում, ինչպես նաև ընդգծել է՝ եթե 30 տարվա բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջողություն չեն գրանցել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։ Պուտինը նաև նշել է, որ նախկինում ղարաբաղյան հակամարտությունը մեկնարկել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած դաժան հանցագործություններով։

ՌԴ նախագահի խոսքով՝ ստեղծվել է Մինսկի խումբը, Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄՆ-ն համանախագահներ են, որոնց վրա բանակցային գործընթացի պատասխանատվություն Է ընկած:

«Սերտ կապերի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայություների ղեկավարները մշտական կապի մեջ են:

Դուք գիտեք, որ հերթական  անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում էին, հոկտեմբերի 23-ին նրանք Վաշինգտոնում են հանդիպում ունենալու: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ համընթաց, կօգնեն կարգավորմանը, լավագույնի հույս ունենք»,- եզրափակել է Պուտինը:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ավարտվել է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան (լուսանկարներ)

Գրասենյակը կարևորում է Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...