Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի հովանավորությամբ և Բաղդատի հայոց երկսեռ երիտասարդական միության գրական հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին Բաղդատում կազմակերպվել էր «Զորակցենք Արցախին» խորագրով միջոցառում:

Ինչպես հաղորդում է miasin.am-ը, ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, դեսպանության աշխատակից Ալիկ Ղարիբյանը, Ազգային վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը, վարչության անդամ Վարդան Վարդանյանը, Բաղդատի հայոց երկսեռ երիտասարդական միության ատենապետ Կարապետ Գալուստյանը և այլք:

Միջոցառման ընթացքում հնչել են Արցախին զորակցություն հայտնող ելույթներ, որին հաջորդել է գրական հայտագիրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here