Ապրիլի 23-ին Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից:
Կազմակերպիչները հրապարակում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Այնուհետև երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով բարձրացել են Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհել են բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Լուսանկարները՝ Արմենպրեսի



