Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»ՀՈԱԿ-ը վերջին օրերին «Եռաբլուր»-ում ակտիվ աշխատանքներ է տանում:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

• պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի,
• բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում,
• հատվել է 25 անկենսունակ ծառ:

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։ Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- գրել է Կարապետյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here