Monday, October 5, 2026

Ադրբեջանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

Ադրբեջանի իշխանությունները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման են դատապարտել Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա դեմ ներկայացվել էին մի քանի մեղադրանքներ, մասնավորապես,  Էուլջեքյանը մեղադրվել է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:

Լիբանանահայը հինգ տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Վիգեն Էուլջեքյանը, ինչպես նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրից կնքվելուց հետո:  Վիգեն Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր՝ այնտեղից իր իրերը վերցնելու:

2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...